
Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը վերջնականապես հաստատեց Brexit-ի մասին օրինագիծը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը հունիսի 20-ի երեկոյան վերջնականապես հաստատել է Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու մասին օրինագծի կառավարական տարբերակը: Լորդերն օրինագծին հավանություն են տվել պարզ մեծամասնությամբ՝ առանց քվերակության ընթացակարգի անցկացման:
Այս որոշումը վերջ է դրել փաստաթղթում ուղղումներ մտցնելու փորձերին, որոնք խորհրդարանին կօժտեին Brexit-ի պայմանների փոփոխման կամ Եվրամիությունից դուրս գալու չեղարկման լիազորություններով Բրյուսելի հետ համաձայնություն կնքելու անհնարինության դեպքում: Այժմ օրինագիծը ներկայացվում է թագուհու հաստատմանը, ինչից հետո այն ձեռք կբերի օրենքի կարգավիճակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: