
Թրամփը Մեծ Բրիտանիա այցի ընթացքում հանդիպում կունենա Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիա իր աշխատանքային այցի ընթացքում հանդիպում կունենա Միացյա Թագավորության Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ: Այդ մասին հայտնել է Լոնդոնում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Վուդ Ջոնսոնը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Այո, ես կարծում եմ, որ նա պետք է հանդիպի պետության ղեկավարի հետ»,- ասելէ ամերիկացի դիվանագետը՝ պատասխանելով այն հարցին, թե կկայանա արդյոք նման միջոցառում: «Նորին գերազանցության հետ հանդիպումն ամենակարեւորն Է, քանի որ նա պետության ղեկավարն է»,- հավելել է նա: Հեռուստաալիքի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի թագուհու հետ Թրամփի հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին Վինձորի դղյակում՝ թագուհու քաղաքամերձ նստավայրում, որն այդ օրը փակ կլինի այցելությունների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: