
Թալիբները առնվազն 30 աֆղան զինվորականների են սպանել Բադղիսի նահանգում

Աֆղանստանի՝ Թուրքմենստանին սահմանակից Բադղիսի նահանգում երկու հսկիչ անցակետերի վրա «Թալիբան» շարժման զինյալների հարձակումները հանգեցրել են Աֆղանստանի բանակի առնվազն 30 մարտիկների զոհվելուն: Այդ մասին հայտնե է Associated Press գործակալությունը:
Բադղիսի նահանգային խորհրդի ղեկավար Աբդուլա Ազիզ Բեգի խոսքով՝ զինյալները զինվորների վրա կրակ են բացել հունիսի լույս 20-ի գիշերը:
Թալիբները գրոհել են հսկիչ անցակետերում գտնվող զինվորականների վրա, իսկ ապա նաեւ այն զինվորների վրա, որոնք մարտի վայր են ժամանել որպես օգնական ուժեր: Գրոհի ընթացքում զոհվել են նաեւ մի քանի զինյալներ:
Անցյալ շաբաթ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է հունիսի 12-ից մինչեւ հունիսի 19-ը միակողմանի մեկշաբաթյա հրադադարի մասին Ռամադանի ավարտման տոնակատարության առթիվ, այնուհետեւ զինադադարը երկարաձգվել է մինչեւ հունիսի 29-ը:
«Թալիբան» արմատական շարժման պարագլուխները հայտարարել են զինադադարը պահպանելու պատրաստակամության մասին սոսկ երեք տոնական օրերի ընթացքում՝ հունիսի 15-ից մինչեւ 17-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: