Բաժիններ՝

Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ պայքարելու է Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ եւ Գերագույն ռադայի համանուն խմբակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն իր թեկնածությունն առաջադրելու է Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար: Այդ մասին նա հայտարարել է հունիսի 20-ին՝ Facebook-ի տեսախորհրդաժողովում պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին:

«Այո՛, ես իմ թեկնածությունն առաջադրելու եմ նախագահի պաշտոնի համար»,-պատասխանել է Տիմոշենկոն: Դրա հետ մեկտեղ նա վստահություն է հայտնել իր հաղթանակի հարցում: «Հաղթանակից անմիջապես հետո ես հանրաքվե կանցկացնեմ երկրում կառավարման ձեւը փոխելու շուրջ»,-ընդգծել է «Բատկիվշչինա»-ի առաջնորդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս