General Electric-ը կլքի Dow Jones ինդեքսը 110 տարի դրանում անընդմեջ գտնվելուց հետո
General Electric Co (GE) բազմապրոֆիլ կոնցեռնի բաժնետոմսերը հունիսի 26-ին կհանվեն Dow Jones Industrial Average-ից, իսկ դրա փոխարեն ինդեքսում, որի հաշվարկի մեջ մտնում է 30 ընկերություն, կներառվեն Walgreens Boots Alliance Inc. դեղատնային մանրածախ ցանցի արժեթղթերը:
Ինչպես ասված է S&P Dow Jones Indices Ինդեքսային կոմիտեի հաղորդագրության մեջ, ինդեքսի կազմում փոփոխությունները, որոնք մեծացնում են մանրածախ առեւտրի եւ առողջապահության կշիռը, Dow Jones Industrial Average-ին թույլ կտան ավելի լավ չափել ԱՄՆ-ի տնտեսության եւ ֆոնդային շուկայի վիճակը:
GE-ն ինդեքսում ներառվել է 1896 թվականին դրա գործարկման պահին, 1907 թվականից ընկերությունը դրա կազմում է գտնվել առանց ընդմիջումների եւ հնագույնն է ցուցակում:
Անցյալ դարի 90-ական թվականներին GE-ն կապիտալացման ցուցանիշով խոշորագույն կորպորացիան էր աշխարհում:
GE-ի բաժնետոմսերը վերջին 12 ամսում ավելի քան 50 տոկոսով Էժանացել են եւ դարձել ամենաԷժանն այն բոլոր արժեթղթերից, որոնք մտնում են ինդեքսի հաշվարկի մեջ Ինդեքսի կազմում կատարված փոփոխություններն արտացոլում են ավանդական մեքենաշինական ընկերությունների նշանակության ընդհանուր նվազումը համաշխարհային տնտեսության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: