Բաժիններ՝

Անտվերպենի նավահանգստում մաքսավորները շուրջ մեկ տոննա հերոին են առգրավել

Բելգիայի Անտվերպենի նավահանգստի մաքսային ծառայության աշխատողներն ավելի քան 954 կիլոգրամ հերոին են առգրավել Իրանից ժամանած նավը զննելիս: Այդ մասին հայտնել է քաղաքի դատախազության ներկայացուցիչ Քեն Վիտպասը:

«Սոդայով բեռնարկղի համակարգչային լուսագրության արդյունքում պարզվել է 57 պարկերի առկայություն, որոնցից յուրաքանչյուրը պարունակել է 15 կիլոգրամ հերոին, իսկ ընդամենը հայտնաբերվել է 954,4 կիլոգրամ հերոին»,- ասել է նա լրագրողներին:

Նրա խոսքով՝ դա հերոինի ամենամեծ ծավալներից մեկն է, որն առգրավվել է Անտվերպենի նավահանգստում: Բռնագրավված հերոինի արժեքը գնահատվում է մոտավորապես 55 միլիոն եվրո: Կատարվող հետաքննության շրջանակներում արդեն ձերբակալվել են երկու կասկածյալներ, հայտնել է դատախազության ներկայացուցիչը: Բելգիայի Անտվերպենի նավահանգիստն անվանում են Եվրոպայի կոկաինային «դարպասներ»:

Կոլումբիական կարտելների կողմից Եվրոպային մատակարարվող կոկաինի ծավալով Անտվերպենը 2016 թվականին առաջ է անցել Նիդեռլանդների Ռոտերդամի եւ Գերմանիայի Համբուրգի ծովային տերմինալներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս