Բաժիններ՝

Լրագրողուհուն ուղիղ եթերում համբուրել են

Deutsche Welle թերթի մարզական լրագրողուհի Ջուլեթ Գոնսալես Տերանը եթերի ժամանակ զգացմունքների բուռն արտահայտման զոհ է դարձել ֆուտբոլի մոլի երկրպագուի կողմից: Չնայած հարձակմանն, աղջիկը շարունակել է ռեպորտաժը, տեղեկացնում է Daily Mail-ը: Լրագրողուհին ուղիղ միացում է վարել Մոսկվայի Մանեժնայա հրապարակից, երբ կադրում հանկարծակի անհայտ տղամարդ է հայտնվել: Նա գրկել է Տերանին եւ համբուրել նրա այտը:

Չնայած պատահածին, լրագրողուհին մնացել է անվրդով՝ շարունակելով վարել ռեպորտաժը: Ավելի ուշ Տերանն Instagram-ի իր անձնական էջում հայտնել է, որ ոչ մի բան նման միջադեպ չէր կանխագուշակում: Ինքը եթերի էր պատրաստվել երկու ժամ, սակայն ամեն ինչ տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աղջիկը չի կարողացել հակահարված տալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս