Գուտերիշը կոչ է արել պայմաններ ապահովել Իրաք և Սիրիա քրիստոնյաների վերադառնալու համար
Քրիստոնեությունը մերձավորարեւելյան մշակույթի անքակտելի մասն է, ուստի հարկավոր է ապահովել դրա հետեւորդների վերադարձը Իրաք եւ Սիրիա: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։
«Ես խորապես համոզված եմ, որ այն բանից հետո, երբ Իրաքում եւ Սիրիայում իրադրությունը կկայունանա եւ քաղաքական որեւէ լուծում կգտնվի, շատ կարեւոր է ապահովել քրիստոնյաների եւ ընդհանրապես կրոնական փոքրամասնությունների հայրենիք վերադառնալու հնարավորությունը: Դա այն հարցն է, որն անձամբ ինձ խիստ անհանգստացնում է»,-պատրիարքին ասել է գլխավոր քարտուղարը:
Քրիստոնեական համայնքները, նրա խոսքով, «(մերձավորարեւելյան) տարածաշրջանի ինքնության անքակտելի մասն են», եւ այնտեղ նրանք գոյություն են ունեցել իսլամի հայտնվելուց շատ առաջ: