
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը կմասնակցի G20-ի գագաթնաժողովին

Սաուդյան Արաբիայի Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդ գահաժառանգ արքայազնը կմասնակցի Արգենտինայում G20-ի գագաթնաժողովի աշխատանքին: Այդ մասին հայտնել է թագավորույթան էներգետիկայի, արդյունաբերության եւ բնապաշարների նախարար Հալեդ ալ Ֆալեհը:
«Գահաժառանգ արքայազնը կմասնակցի 20-ի խմբի գագաթնաժողովին Արգենտինայում»,- նախարարի խոսքը մեջբերել է Al Arabiya հեռուստաալիքը: G20-ի գագաթնաժողովը պլանավորված է նոյեմբերի 30-դեկտեմբերի 1-ը Բուենոս Այրեսում:
Ավելի վաղ The Washington Post ամերիկյան հրատարակությունը տեղեկատվություն է հրապարակել Կենտրոնական հետախուզական վարչության եզրակացությունների մասին, որոնց համաձայն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդն է պատասխանատու սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: