«Թուրքական հոսք» գազամուղով ռուսական գազը կհասնի նաև Եվրոպա
Նոյեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Թուրքիա` մանակցելու Ստամբուլում կայանալիք «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի կառուցումն ավարտելու արարողությանը:
Արարողությանը մասնակցելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Դեռևս 4 տարի առաջ հիմք դրված «Թուրքական հոսք» նախագիծը, որով նախատեսվում է ռուսական բնական գազը հասցնել Թուրքիա, ապա Եվրոպայի հարավ և հարավ-արևելք, յուրաքանչյուր հատվածով տարեկան 15.7 մլրդ խորանարդ մետր գազ կմատակարարվի:
Նախագծի շուրջ Թուրքիայի նախագահականի մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ «Թուրքական հոսքի» երկրորդ մասով մատակարարվելիք գազը կապահովի Եվրոպայի, մասնավորապես Բալկանների էներգիայի մատակարարման անվտանգությունը:
Համաձայն հայտարարության` նախագծի աշխատանքները նախատեսվում է ավարտվել 2019թ., որից հետո գազը կսկի մատակարարվել Թուրքիա:
Ակնկալվում է, որ ծրագրի շրջանակում կբացվի 13.500 լրացուցիչ աշխատատեղ:
Նշենք, որ «Թուրքական հոսք» նախագիծն առաջ էր քաշվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ դադարեցված «Հարավային հոսք» նախագծի փոխարեն:
Նախատեսվում էր, որ «Թուրքական հոսք»-ի խողովակաշարի ընդհանուր երկարությունը պետք է լինի 910կմ, որի 660կմ հատվածը պետք է անցներ Ռուսաստանով, իսկ 250 կմ մասը` Թուրքիայով: Ըստ ծրագրի՝ այդ գազատարով պետք է 15.8 մլն խմ բնական գազ Թուրքիայի տարածքով արտահանել եվրոպական երկրներ: Սակայն 2015թ. սեպտեմբերի նախագծի շուրջ բանակցությունները սառացվել էին: Դրանք վերսկսվեցին 2016-ի օգոստոսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պուտինի հանդիպումից հետո: