Բաժիններ՝

ԵՄ-ի խորհուրդը և Եվրախորհրդարանը համաձայնության չեկան 2019 թվականի բյուջեի շուրջ

ԵՄ-ի խորհուրդը լույս նոյեմբերի 20-ի գիշերը հայտնել է, որ նախօրյակին չի կարողացել Եվրախորհրդարանի հետ համաձայնության գալ Եվրամիության 2019 թվականի բյուջեի շուրջ։

«Խորհուրդն ափսոսանք է հայտնում, որ այսօր հնարավոր չեղավ համաձայնության հասնել Եվրամիության 2019 թվականի բյուջեի շուրջ»,- հաղորդագրության մեջ բերված է Եվրամիությունը նախագահող Ավստրիայի ֆինանսների նախարար եւ Խորհրդի բանակցորդների ղեկավար Հարթվիգ Լեգերի խոսքը:

«Փոխզիջում գտնելու գործընթացում Խորհուրդը փորձում էր գտնել այնպիսի լուծում, որը միությանը կզիներ առաջիկա խնդիրների կարգավորման համար: Բայց ես դեռեւս հավատում եմ, որ մենք կկարողանանք հաջորդ տարվա բյուջեի շուրջ համաձայնության գալ մինչեւ այս տարվա վերջը»,- հայտարարել է Ավստրիայի ֆիանսների նախարարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս