
Կուրցն անհրաժեշտ է համարել ԵՄ-ին Արևմտյան Բալկանների երկրների անդամակցումը

Եվրամիությունը լիարժեք կդառնա միայն իրեն Արեւմտյան Բալկանների երկրների անդամակցումից հետո: Այդ մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցն այդ տարածաշրջանի կառավարությունների ղեկավարների հետ կայացած աշխատանքային հանդիպումից հետո: Հանդիպմանը նաեւ մասնակցել են Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները:
«Մենք պատմական, տնտեսական, քաղաքական, մշակութային եւ մարդկային սերտ կապեր ունենք: Մենք կարծում ենք, որ Եվրամիությունը լիարժեք կդառնա, սոսկ այն ժամանակ, երբ Արեւմտյան Բալկանները կդառնան նրա բաղկացուցիչ մասը: Ուստի մենք աջակցում ենք Արեւմտյան Բալկանների երկրներին դեպի Եվրամիություն նրանց ճանապարհին»,- ասել է Կուրցը՝ նշելով, որ Ավստրիան շեշտն այս հարցի վրա է դրել Եվրամիության խորհրդում իր նախագահության ընթացքում: Եվրամիությունն ավելի վաղ հանրակցությանն անդամակցելու թեկնածուների կարգավիճակ է տրամադրել Ալբանիային, Մակեդոնիային, Սերբիային եւ Զեռնոգորիային:
2016 թվականի փետրվարին ԵՄ-ի անդամակցման պաշտոնական հայտ է տվել Բոսնիան եւ Հերցեգովինան: Ինքնահռչակ Կոսովոն, որին ճանաչել են ԵՄ-ի 28 անդամներից 23-ը, նույնպես հավակնում է անդամակցելու հանրակցությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: