Աշխարհում ոչնչացված է քիմիական զենքի հայտարարված պաշարների 96 տոկոսից ավելին. ՔԶԱԿ
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն (ՔԶԱԿ) արձանագրել է ամբողջ աշխարհում քիմիական զենքի հայտարարված պաշարների 96,5 տոկոսի ոչնչացումը: Այդ մասին հայտարարել է ՔԶԱԿ-ի գլխավոր տնօրեն Ֆեռնանդո Արիասը՝ ելույթ ունենալով Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի (ՔԶԱԿ) մասնակից պետությունների 23-րդ խորհրդաժողովի բացմանը:
Նրա խոսքով՝ «ընդամենը 2018 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ ստուգման պայմաններում ոչնչացվել է 68 հազար 44 մետրական տոննա՝ քիմիական զենքի հայտարարված պաշարների 96,5 տոկոսը»,-ասել է նա, ընդգծելով, որ «ԱՄՆ-ում ոչնչացվել է 25 հազար 320 մետրական տոննա կամ նրա կողմից հայտարարված առաջին կատեգորիայի քիմիական զենքի պաշարների 91 տոկոսը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: