Բաժիններ՝

Ֆրանսիայում վերսկսվել են բողոքները վառելիքի գների աճի դեմ. Figaro

Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի մի շարք քաղաքներում վերսկսվել են բողոքի լայնածավալ ակցիաները վառելիքի գների բարձրացման դեմ: Այդ մասին գրել է Figaro թերթը:

Ակցիաների մասնակիցները, որոնք «դեղին բաճկոններ» անվանումն են ստացել այն պատճառով, որ բողոքի մասնակիցները հագնում են լույսն անդրադարձնող համապատասխան գույնի բաճկոններ, իրենց ավտոմեքենաներով արգելափակում են փողոցների երթեւեկելի մասը: Մասնավորապես, նոյեմբերի 19-ի առավոտյան նմանօրինակ ակցիաներ են դիտվել այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են՝ Բորդոն, Տուլուզը եւ Լիոնը:

Ռոանում ակցիայի կազմակերպիչներից մեկը BFM հեռուստաալիքին հայտարարել է, որ բողոքների մասնակիցները «կառավարության կողմից քայլի են սպասում» իրադրությունը կարգավորելու համար: «Հարկավոր է հանդիպում անցկացնել «դեղին բաճկոնների» եւ կառավարության միջեւ:

Մենք պաշտոնապես պահանջում ենք նման հանդիպում: Մենք նախագահ Մակրոնին խնդրում ենք լսել մեզ, որովհետեւ մենք շատ ենք, եւ մենք բնակչության տարբեր շերտերից ենք: Մենք ցանկանում ենք, որ մեզ ընդունեն Ելիսեյան պալատում»,-ասել է նա: Վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի զանվածային ակցիաներն սկսվել են նոյեմբերի 17-ին, դրանց մասնակցել է շուրջ 300 հազար մարդ: Նոյեմբերի 18-ին դրանք շարունակվել են:

Ֆրանսիայի ՆԳ նախարարության տվյալներով՝ բողոքի գործողությունների ընթացքում մեկ մարդ զոհվել է, եւս 400-ը՝ տուժել: Կարգի պահապանները ձերբակալել են մի քանի հարյուր մարդու, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս