Բաժիններ՝

Թրամփը խոստովանել է, որ իրեն դուր է գալիս Սպիտակ տանն ապրելը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ իրեն դուր է գալիս Սպիտակ տանն ապրելը, բայց որոշ ժամանակ է պահանջվել նախագահի կարգավիճակին ընտելանալու համար: Այս մասին նա հայտնել է Fox News հեռուստաալիքին։ «Ես ինձ հարմարավետ եմ ձգում: Ինձ որոշ ժամանակ պահանջվեց:

Դուք գիտեք, դա մի տեսակ անհավանական է: Դուք ասում եք. «Դուք Միացյալ Նահանգների նախագահն եք», իսկ ես ասում են. «Վա՜ու»: Եվ դրան վարժվելու համար ժամանակ է պետք»,- ասել է Թրամփը: Նա գովել է հռչակավոր Ձվաձեւ առանձնասենյակը, որտեղ աշխատում է:

Թրամփի կարծիքով՝ աշխարհում նման ոչ մի բան չկա: Դոնալդ Թրամփը պատմել է, որ աշխատում է փայտե սեղանի առջեւ, որը պատրաստված է տակավին 1880 թվականին: «Այդ սեղանից օգտվել են որոշ մարդիկ, որոնց ես հարգում եմ»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը: Թրամփը նաեւ իրեն ամենաբարձր գնահատականն է դրել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ունեցած նվաճումների համար: Նրա կարծիքով՝ ներկայում ամերիկյան տնտեսությունն ավելի լավ վիճակում է, քան երբեւէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս