Ստրասբուրգում 11 մարդ է տուժել հունիսի 6-ին հացահատիկի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
ԱՄՆ-ում վախճանվել է բանաստեղծ եւ կատարող Ջալալ Մանսուր Նուրիդին՝ The Last Poets աֆրոամերիկյան պոետական կոլեկտիվի մասնակիցը:
Բասկետբոլիստ Դենիս Ռոդմանն ուղեւորություն կկատարի Սինգապուր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ այնտեղ նախատեսված հանդիպման անցկացման ժամանակ եւ կարող է ոչ պաշտոնական աջակցություն ցույց տալ բարձր մակարդակի բանակցություններին:
Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ֆինանսների եւ արտաքին գործերի նախարարները Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության ղեկավար Սթիվեն Մնուչինի եւ պետքարտուղար Մայք Փոմպեոյի անունով հղած նամակում երկյուղներ են հայտնել, որ Թեհրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնումը կարող է խաթարել Իրանի հետ առեւտրատնտեսական կապերի հաստատմանն ուղղված իրենց ջանքերը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սինգապուրում սպասվող իրենց հանդիպման ընթացքում հայտարարի Փհենյանի միջուկային զինաթափման իր հանձնառության մասին:
Տասնյակ ամերիկյան ընկերություններ պատրաստվում են թողնել իրենց բիզնեսն Իրանում՝ կապված Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնման հետ:
Բելգիայում ձերբակալվել է 13 հոգուց բաղկացած հանցախումբ, որի անդամները կասկածվում են կաշառքի միջոցով թենիսի խաղացողների հետ պայմանավորված խաղեր կազմակերպելով:
ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հունիսի 6-ին կոչ է արել ԱՊՀ-ի երկրներին՝ մասնակցել Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնմանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն «արիակամ եւ հասուն» ՝ որակել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Միակ կինը, որը ողջ է մնացել Հավանայի մերձակայքում մարդատար ինքնաթիռի կործանման ժամանակ, գտնվում է գիտակից վիճակում եւ շնչում է առանց ապարատների օգնության:
«Արմենպրես»-ը, հունիսի 6-ին հայտնել է Տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային համակարգող կենտրոնի ղեկավար Սերխիո Կաբյանասը:
Վաշինգտոնը հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ – ԿԺԴՀ գագաթնաժողովի նախապատրաստման ընթացքում կարգավորում Է իր հարաբերությունները Փհենյանի հետ:
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Քարա Ջեյն Ֆարար Փեթերսոնը հայտնաբերել է, որ իր մանկության ընկերուհին իրականում իր հարազատ քույրն է
Փարիզում Ֆրանսիայի Aguttes աճուրդային տունը հունիսի 4-ին 2,3 միլիոն դոլարով վաճառել է նախկինում անհայտ տեսակի գիշատիչ դինոզավրի կմախքը, որի երկարությունը հասնում է ինը մետրի եւ գետնից բարձրանում է 2,6 մետր:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը չի պատրաստվում դեկրետային արձակուրդ գնալ ընդհուպ մինչեւ իր երեխայի ծնվելը, որին սպասում է մոտավորապես հունիսի 17-ին:
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն թղթե բաժակից սուրճ է թափել խորհրդարանի մուտքի մոտ, ինչից հետո հավաքարարներից խնդրել է իրեն շվաբր տալ եւ ինքն է մաքրել կեղտաբիծը: Միջադեպը
Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի և ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպման ժամանակացույցն ու վայրը:
Սինգապուրի դրամահատարանը հունիսի 5-ին ներկայացրել է հուշադրամներ ի պատիվ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ այստեղ կայանալիք հանդիպման:
Գերմանիայի կառավարության տվյալներով՝ երկրում մեծապես նվազել է միջատների քանակությունը:
Եթե Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվեին մայիսի վերջին, նախագահական վարկանիշը կգլխավորեր «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, նրա օգտին կքվեարկեր ուկրաինացիների 13,3 տոկոսը:
Կիլաուեա հրաբխից լավայի նոր արտահոսքերն այրել են նրա լանջերին տեղավորված երեք փոքր քաղաքների եւս մի քանի տասնյակ տներ եւ ոչնչացրել դրանց հարեւանությամբ գտնվող լիճը՝ ամբողջությամբ գոլորշիացնելով եւ այն «ողողելով» շիկացած լեռնային հանքապարներով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 5-ին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովն «ինչ-որ ավելի մեծ բանի» սկիզբ կդառնա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 5-ին աշխատանքային այցով ժամանել է Վիեննա:
Իսպանիայի կառավարության նախկին նախագահ Մարիանո Ռախոյը հունիսի 5-ին հայտարարել է, որ պատրաստվում է թողնել Ժողովրդական կուսակցության (ԺԿ) նախագահի պաշտոնը։
Անկարան եւ Վաշինգտոնը տասն օրվա ընթացքում ձեռնամուխ կլինեն սիրիական Մանբիջի վերաբերյալ ճանապարհային քարտեզի իրագործմանը:
Ռուսաստանի հետ Արեւմուտքի հարաբերությունները, ԿԺԴՀ-ի խնդիրը եւ Կորեական թերակղզու միջուկազերծման ջանքերը, իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը եւ Սիրիան կլինեն Կանադայում «յոթնյակի» գագաթնաժողովի արտաքին քաղաքական օրակարգի հանգուցային թեմաները:
Հունաստանի արդարադատության, տեղեկատվական թափանցիկության եւ մարդու իրավունքների նախարար Ստավրոս Կոնտոնիսը Facebook սոցիալական ցանցին մեղադրել է գրաքննության մեջ:
Ստոկհոլմի իրավարար դատարանը բավարարել է «Նաֆտոգազ Ուկրաինի» ազգային բաժնետիրական ընկերության միջնորդությունը «Գազպրոմի»՝ Հոլանդիայի դուստր ընկերություններում նրա բաժինների եւ այդ կազմակերպությունների պարտքի կանալադրման վերաբերյալ:
Ղազախստանն արգելում է այն քաղաքացիների մուտքը, ովքեր ունեն վավերականության ժամկետը լրացված, բայց որևիցե մարմնի կողմից երկարաձգված անձնագրեր:
Հունաստան փախած բոլոր ութ թուրք զինվորականները ազատվել են կալանքից՝ կապված առանց դատի անազատության մեջ պահելու առավելագույն ժամկետի լրանալու հետ: