Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստյան Կուրցն անհրաժեշտ է համարում կրճատել Եվրամիության ինստիտուտների ծախսերը:
Կյանքի 88-րդ տարում մահացել է ԱՄՆ-ի պետական գործիչ, պաշտպանության նախկին նախարար Ֆրենք Կառլուչին:
Նիգերիայի Նիգերի նահանգի Մինա քաղաքում առնվազն 180 կալանավորներ փախուստի են դիմել բանտից:
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 69-ի:
ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարներ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի առաջին հանդիպումը Սինգապուրում պլանավորված է Սինգապուրի ժամանակով հունիսի 12-ի առավոտյան:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն երկու օր է՝ Մոսկվայում է գտնվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը հանդիպումներ է ունենում Ռուսաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Աշխարհահռչակ դերասան Բենեդիկտ Քամբերբեչը փրկել է անծանոթին փողոցային ավազակախմբի հարձակումից:
2018 թվականի առաջին երեք ամսվա ընթացքում Եվրոպայի հետ սահմանն անօրինականորեն հատած միգրանտների թիվը հասել է 20 հազարի:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուժային կառույցների 6 գեներալի թոշակի է ուղարկել:
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գվատեմալայի Հանրապետության նախագահ Ջիմմի Մորալեսին՝ բնական աղետի ողբերգական հետևանքների հետ կապված:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է հակապատժամիջոցների մասին օրենքը, համապատասխան փաստաթուղթը հունիսի 4-ին հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ռեսուրսում։
Եվրամիությունը (ԵՄ) կարող է Միության անդամ երկրների ղեկավարների արտահերթ հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի կողմից մաքսերի սահմանման եւ ԵՄ-ի պատասխան միջոցների առնչությամբ:
Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին ներկայում գտնվում է Լեհաստանում, որտեղ տեղական հեռարձակողի եթերում խոսել է Վրաստան իր ուղեւորության մասին եւ հայտարարել, թե հենց որ ինքը հնարավորություն ունենա, անմիջապես կմեկնի հայրենիք, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումը մինչ օրս չի կայացել ԱՄՆ-ում ընթացող կատաղի ներքաղաքական պայքարի պատճառով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Վերջին տվյալներով՝ առնվազն 14 մարդ է զոհվել հունիսի 4-ին Քաբուլի պոլիտեխնիկական ինստիտուտի շենքի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Լիտվայում հունիսի 4-ին ծովից զորքերի ափհանման գործողությունը բացել է ՆԱՏՕ-ի Baltops 2018 ազմածովային զորավարժությունների ակտիվ փուլը:
Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը երկրում եռօրյա սուգ է հայտարարել Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով մարդկանց զոհվելու կապակցությամբ:
Հյուսիսային Կորեայում վերադասավորումներ են տեղի ունեցել բարձրագույն զինվորական ղեկավարության կազմում, իրենց պաշտոնները թողել են բոլոր երեք հիմնական զորահրամանատարները:
Ճապոնիայի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Տարո Ասոն որոշում է ընդունել պետական գանձարան վերադարձնել իր մեկ տարվա աշխատավարձը ի նշան այն բանի, որ նա զղջում է իր գերատեսչությունում այն փաստաթղթերի կեղծման համար, որոնք կապված են վարչապետ Սինձո Աբեի անձնական ընկերոջ ընկերության հետ։
Հունիսի 4-ի վաղ առավոտյան Տայվանում խոշորագույն զորավարժություններ են մեկնարկել մարտական հրաձգությամբ, դրանք կշարունակվեն մինչեւ հունիսի 8-ը:
Ոստիկանությունը Փարիզում միգրանտների վերջին երկու ճամբարների երկրորդ տարհանումն Է իրականացնում վերջին հինգ օրում:
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը նախագահ Դոնալդ Թրամփին չի ուղեկցի Կանադայում G7-ի գագաթնաժողովում եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հունիսի 12-ին Սինգապուրում նախատեսված հանդիպմանը:
«Ադրբեջանական ռեժիմն առևանգում և սպանում է բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չեն գալիս». այսպես է վերնագրված ռուս-հրեական ծագմամբ բլոգեր Ալեքսանդր Լապշինի «Le Monde» օրաթերթում հրապարակված հոդվածը, որտեղ նա պատմում է Ադրբեջանի բանտում իր ամենօրյա տանջանքների և հալածանքների մասին։
Տանզանիայում ապրող սիամական երկվորյակներ Մարիա եւ Կոնսոլատա Մվաքիքութիները 22 տարեկան հասակում մահացել են տեղի հիվանդանոցում, որտեղ նրանք գտնվում էին վերջին կես տարում, տեղեկացնում է BBC-ին:
«Արժանապատվություն եւ ճշմարտություն պլատֆորմ » եվրոպամետ կուսակցության առաջնորդ Անդրեյ Նեստասեն հաղթել է Քիշնեւի քաղաքապետի վաղաժամկետ ընտրությունների երկրորդ փուլում:
Առնվազն 25 մարդ է զոհվել Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով:
Ճապոնիայի կառավարությունը հաստատել է նախադպրոցական տարիքի երեխաների համար համատարած նպաստների ծրագիրը, որոնք աստիճանաբար պետք է գործնականում անվճար դարձնեն երկրում մանկապարտեզների ամբողջ համակարգը:
Իսլանդիայում ծնելիության մակարդակը 2017 թվականին ընկել է մինչեւ պատմական նվազագույն ցուցանիշ:
Շվեդիայում արաբերենն իր տարածվածությամբ շվեդերենից հետո երկրորդ տեղն է զբաղեցրել մեծ թվով միգրանտների ներհոսքի պատճառով:
Անգլիայի Գլոսթերշիրի կոմսության Բրոքվորթ գյուղում կայացել է պանիր գլորելու ամենամյա մրցությունը: