Բաժիններ՝

Air France-ը Թբիլիսին կկապի Փարիզի հետ

Air France ֆրանսիական առաջատար ավիաընկերությունը 2019 թվականի ապրիլից պլանավորում է իրականացնել բիլիսի-Փարիզ չվերթներ: Այդ մասին ասված է TAV Georgia ընկերության հաղորդագրության մեջ, որը Թբիլիսիի եւ Բաթումի օդանավակայանների սեփականատերն է: Ֆրանսիական ընկերության հետ բանակցությունները ներկայում ավարտական փուլում են:

Air Frace-ի ներկայացուցիչներն արդեն եղել են Վրաստանում եւ քննարկել համաձայնագրի մանրամասները: Թբիլիսի-Փարիզ թռիչքների հաճախականությունը եւ տոմսերի արժեքը կհայտարարվեն ավելի ուշ: Այսօրվա դրությամբ Air France ընկերությունը չվերթներ է իրականացնում 170 ուղղություններով: Ընկերության ավիապարկը բաղկացած է տարբեր տեսակի 212 օդանավերից, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս