
Բարսելոնայի մերձակայքում մարդատար գնացք է դուրս ընկել ռելսերից. El Nacional

Բարսելոնայից ոչ հեռու մարդատար գնացք է դուրս ընկել ռելսերից, ինչի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, եւս հինգ հոգի վերքեր են ստացել: Այդ մասին հայտնել է El Nacional թերթը՝ վկայակոչելով Կատալոնիայի իշխանություններին:
Թերթի տվյալներով՝ պատահարի վայր են ժամանել շտապօգնության ութ մեքենա եւ 14 հրշեջ խումբ: Կատալոնիայի քաղաքացիական պաշտպանության տարածաշրջանային վարչությունը Twitter-ում հայտնել է, որ գնացքի վթարը կարող էր պայմանավորված լինել սողանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: