
Սաուդյան Արբիայի թագավորը կոչ է արել Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծում գտնել

Սաուդյան Արբիան կոչ է անում Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծում գտնել, որը երկրից դուրս կմղի ահաբեկչական խմբավորումներին: Այդ մասին հայտարարել է Սաուդյան Արբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը:
«Սաուդյան Արբիան կոչ է անում գտնել քաղաքական լուծում, որը Սիրիան դուրս կբերի ճգնաժամից եւ երկրից դուրս կմղի ահաբեկչական խմբավորումներին»,-ասել է թագավորը՝ ելույթ ունենալով աշ Շուրա մեջլիսի (Կոնսուլտատիվ խորհրդի) հերթական նստաշրջանում:
Սաուդյան միապետի ելույթը հեռարձակել են արբանյակային հեռուստաալիքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: