
Սաուդյան Արաբիայի արքայազնին ցանկանում են զրկել գահակալումից Խաշկոջիի գործի պատճառով. Reuters

Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամները դեմ են արտահայտվել այն բանին, որ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը ժառանգի գահը՝ կապված լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությանը նրա մեղսակցության մեղադրանքների հետ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թագավորական արքունիքին մոտ կանգնած երեք աղբյուր:
Նրանց տվյալներով՝ տասնյակ արքայազններ եւ հորեղբորորդիներ պատրաստվում են խոչընդոտել արքայազնի գահակալմանը: Նրանք դա չեն անի, քանի դեռ ողջ է նրա հայրը՝ 82-ամյա Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը:
Ինչպես ասել է աղբյուրներից մեկը, թագավորական ընտանիքը մտադիր է աջակցություն ցուցաբերել Սալման թագավորի եղբորը՝ արքայազն Ահմեդին: ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես հանդես են եկել նրա՝ որպես գահաժառանգի, թեկնածության օգտին, նշել են աղբյուրները:
Ավելի վաղ The Washington Post ամերիկյան հրատարակությունը տեղեկատվություն է հրապարակել Կենտրոնական հետախուզական վարչության եզրակացությունների մասին, որոնց համաձայն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդն է պատասխանատու սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: