2018 թվականի սկզբից ի վեր Եվրոպա ժամանած փախստականների թվաքանակը գերազանցել է 32 հազարը:
Հունգարիայի իշխանությունները քրեական պատժի մասին օրինագիծ են պատրաստել նրանց համար, ովքեր օգնում են ապաստան խնդրող անօրինական միգրանտներին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ոչ ինֆեկցիոն հիվանդությունների գծով բարձր մակարդակի հանձնաժողովը հորդորում է քաղաքական մակարդակով բարձրացնել ոչ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի մակարդակը եւ անհապաղ ընդլայնել համաճարակի դեմ պայքարի միջոցառումները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին:
«Նիկոլ Փաշինյանը հսկայական ներքին օրակարգ ունի, որի հետ պետք է գործ ունենա: Վստահ եմ, որ սա լինելու է նրա անհապաղ առաջնահերթությունը: Նա հաստատել է արտաքին և անվտանգության քաղաքականության շարունակականություն, ԼՂ հակամարտության ուղղությամբ` ևս»:
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ա.Ա. Կոժինն այսօր իր բրիֆինգի ընթացքում անդրադարձել է լրագրողի կողմից հնչեցված արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ հարցին։
Ցանցում հայտնվել են Իրկուտսկի «Կոմսոմոլ» առեւտրաժամանցային համալիրում տեղի ունեցած պայթյունի կադրերը:
Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ մաղթելով նրան ամենայն հաջողություն Հայաստանը դեպի առավել զարգացում և բարեկեցություն առաջնորդելու գործում:
Եվրահանձնաժողովը հունիսի 1-ին հայտարարել է, որ ժամանակավոր հիմքի վրա ուժի մեջ է մտնում Հայաստանի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ներառում է քաղաքական երկխոսության, տնտեսության եւ անվտանգության ոլորտները:
ԳԴՀ-ի դատախազությունը հերթական անգամ պահանջել է Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնի արտահանձնումը Իսպանիային:
Կոսովոյի հարցի լուծումը Սերբիայի իշխանությունների կողմից կդրվի հանրաքվեի:
Հարավային Կորեայի այն բնակիչների բաժինը, որոնք բարեհաճ վերաբերմունք ունեն ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի նկատմամբ, աճել է եռակի՝ մարտ ամսից մինչեւ մայիս ընկած ժամանակաշրջանում՝ 10 տոկոսից հասնելով 31 տոկոսի:
Կիեւի շրջանային վարչական դատարանը մերժել է բավարարել «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլիի հայցը նրան Լեհաստան արտաքսելու որոշումն անօրինական ճանաչելու վերաբերյալ:
ԱՄՆ-ի Հավայիի նահանգի իշխանությունները հայտարարել են մի քանի շրջանների բնակիչների պարտադիր տարահանման մասին Կիլաուեա հրաբխի ժայթքման պատճառով:
Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի գործով դատական լսումները կսկսվեն հունիսի 5-ին Նյու Յորքում, որին առաջադրված են բռնաբարության մեղադրանքներ:
Հունիսի 1-ին Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը անվստահություն է հայտնել Մարիանո Ռախոյի կառավարությանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի առաջին հանդիպումը, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, կկայանա հունիսի 7-ին Մոսկվայում:
Եվրամիությունը հունիսի 1-ից Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) վիճարկություն է նախաձեռնում մետաղների մաքսեր սահմանելու ԱՄՆ-ի որոշման առնչությամբ, ինչպես աեւ մաքսեր է սահմանում մի շարք ամերիկյան ապրանքների համար:
Կանադայի կառավարությունը հակամիջոցներ է պատրաստել ի պատասխան հուլիսի 1-ից պողպատի եւ ալյումինի ներմուծման գծով այդ երկրի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած մաքսերի:
ԱՊՀ-ի երկրների վարչապետները կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ Դուշանբեում կայացած նիստի արդյունքներով ստորագրել են փաստաթղթերի փաթեթ, որոնք վերաբերում են տնտեսության մեջ, ինովացիոն գործունեության բնագավառում, բնապահպանության, բժշկության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը:
Կալիֆորնիայում հունիսի 29-ին բանտարկյալների ներման դիմումները քննող խորհուրդը կքննի լիբանանահայ Համբիկ Սասունյանի գործը. նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի սպանության համար:
Չինաստանի իշխանությունները որոշել են հուլիսի 1-ից իջեցնել ժողովրդական սպառման 1,4 հազար ապրանքների ներմուծման մաքսերը, սակագների միջին մակարդակը 15,5 տոկոսից կկրճատվի մինչեւ 6,9 տոկոս:
Մեքսիկայի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել երկրի 31 նահանգներից միանգամից 22-ի տարածքի մի մասում անոմալ բարձր ջերմաստիճանների պատճառով:
ԱՄՆ-ը Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի դաշնակից երկրներից պողպատի եւ ալյումինի ներմուծման նոր մաքսեր է սահմանում:
Մանչեսթրում ավտոմեքենան մայիսի 31-ի ուշ երեկոյան դուրս եկել մայթ եւ տապալել հետիոտներին:
Չինաստանում տղամարդն իր սիրած աղջկան թղթադրամներից պատրաստված հսկայական փունջ է նվիրել, եւ այժմ նրան օրենքի հետ կապված խնդիրներ են սպառնում:
Սինգապուրի Singapore Airlines ավիաընկերությունը հոկտեմբերին կսկսի Սինգապուրից առեւտրային թռիչքներ կատարել ամերիկյան Նյու Ջերսիի նահանգ. դա ամենատեւական չվերթը կլինի աշխարհում:
ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հրապարակել է այս տարվա կրոնական ազատությունների մասին հերթական զեկույցը: Վաշինգտոնը հուլիս ամսին նախատեսում է անցկացնել կրոնական ազատությունների հարցերով արտգործնախարարների համաժողով:
Արաբական թերակղզի եկած «Մեկունու» ցիկլոնը Ռուբ Էլ Խալիում՝ թերակղզում խոշորագույն եւ մոլորակի ամենաընդարձակ ավազոտ անապատներից մեկում, լճերի գոյացման պատճառ է դարձել:
Նյու Յորքի կենտրոնում հուշարձան կկանգնեցվի արտակարգ ծառայությունների այն աշխատակիցների հիշատակին, որոնք աշխատել են Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների վայրում: