
Գերմանիան արգելեց Սաուդյան Արաբիայի 18 հպատակների մուտքը Խաշկոջիի գործի պատճառով

Գերմանիան արգելել է Սաուդյան Արաբիայի 18 հպատակների մուտքը երկիր, որոնք, հնարավոր է, մեղսակից են լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությանը Ստամբուլում թագավորության գլխավոր հյուպատոսարանում: Այդ մասին, ինչպես հայտնել է DPA գործակալությունը, նոյեմբերի 19-ին Բրյուսելում հայտարարել է ԳԴՀ-ի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը։
Սաուդցի լրագրող Խաշկոջին, որը հայտնի է Էր Ռիադի քաղաքականության վերաբերյալ իր քննադատական հոդվածներով, կորել էր հոկտեմբերին 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն այցելելուց հետո: Հոկտեմբերի 20-ին սաուդյան իշխանությունները հայտնել էին, որ լրագրողը սպանվել է դիվանագիտական առաքելության շենքում տեղի ունեցած կոնֆլիկտի հետեւանքով: Համաշխարհային հանրակցությունը խստիվ դատապարտել է այդ հանցագործությունը՝ էր Ռիադին կոչ անելով թափանցիկ հետաքննություն անցկացնել։ Ավելի վաղ համանման սահմանափակումներ էր կիրառել ԱՄՆ-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: