ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ ընտրվեց բրիտանուհի Մադելին Մունը
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է դարձել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մադելին Մունը: Այդ մասին հաղորդվում է Վեհաժողովի Twitter-ում:
Որոշումն ընդունվել է Վեհաժողովի հերթական նստաշրջանում, որը տեղի է ունեցել կանադական Հալիֆաքսում:
British MP @MadeleineMoon was elected today as President of @natopapress succeeding @RJukneviciene. Moon was endorsed by acclamation at the 64th NATO PA plenary session #NATOPAHalifax becoming the first woman to be voted President by the entire Assembly: https://t.co/uCEsk4HXBq pic.twitter.com/Nk6jUBvUSr
— NATO Parliamentary Assembly (@natopapress) November 19, 2018
«Վեհաժողովը նոր նախագահ ընտրեց Մադելին Մունին»,- ասված է հաղորդագրության մեջ: Այդ պաշտոնում Մունը կփոխարինի Լիտվայի պաշտպանության նախկին նախարար Ռասա Յուկնյավիչենեին: Վերջինս այդ պաշտոնն զբաղեցնում էր 2018 թվականի մարտից:
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը բաղկացած է դաշինքի 29 երկրների 266 պատգամավորներից: Վեհաժողովի հաջորդ նստաշրջանը կկայանա Լոնդոնում 2019 թվականի հոկտեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: