
«Ցրտի խստաշունչ և երկարատեւ ալիքը կարող է գերազանցել բոլոր ռեկորդները». Թրամփ

ԱՄՆ-ի անախագահ Դոնալդ Թրամփը կասկած է հայտնել գլոբալ տաքացման ֆենոմենի հարցում ԱՄՆ-ում սպասվող ցրտերի պատճառով։
ԱՄՆ-ի հյուսիս – արեւելքում նոյեմբերի 22-ին զգալի ցրտացում է սպասվում, ջերմաստիճանը սովորականից ցածր կլինի այս սեզոնի համար: Այսպես, Բոստոնում եւ Ֆիլադելֆիայում նոյեմբերի լույս 23-ի գիշերն սպասվում է ըստ Ցելսիուսի մինչեւ մինուս 9, Նյու Յորքում՝ մինչեւ մինուս 7 աստիճան:
«Ցրտի խստաշունչ եւ երկարատեւ ալիքը կարող է գերազանցել բոլոր ռեկորդները: Ի՞նչ է պատահել գլոբալ տաքացմանը»,- գրել է Թրամփը Twitter-ում: Հանրապետականները եւ Թրամփը կասկածանքով են վերաբերվում կլիմայի գլոբալ փոփոխման տեսությանը, որի կողմնակից Է կլիմայագետ-գիտնականների մեծ մասը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: