Բաժիններ՝

ԱՄՆ-ը դադարեցրել է ֆինանսական օգնությունը Պակիստանին

Միացյալ Նահանգները դադարեցրել է վճարումները Պակիստանին, քանի որ Իսլամաբադը ոչ մի ջանք չի գործադրում Վաշինգտոնին օգնելու համար: Նոյեմբերի 20-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տան բացատում պատասխանելով լրագրողների հարցերին։

«Ես ցանկանում եմ, որ Պակիստանն օգնի մեզ: Մենք այլեւս 1,3 միլիարդ դոլար չենք վճարում Պակիստանին: Մենք նրանց ոչինչ չենք վճարում, որովհետեւ նրանք ոչինչ չեն արել մեզ օգնելու համար»,- ասել է նա:

Նոյեմբերի 18-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ Իսլամաբադը «ոչինչ չի անում» Վաշինգտոնի համար՝ նկատի ունենալով պայքարն ահաբեկչության դեմ: Նոյեմբերի 19-ին Թրամփը Twitter-ում գրել էր, որ Պակիստանն այն երկրներից մեկն է, որը շատ բան է վերցրել ԱՄՆ-ից, բայց փոխարենը ոչինչ չի տվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս