Թրամփը հայտարարել է, թե «վիթխարի կարողություն» է կորցրել նախագահ ընտրվելուց հետո
Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե վիթխարի կարողություն է կորցրել միաժամանակ իր ընկերության գործերով զբաղվելու եւ նախագահի պարտավորությունները կատարելու անհնարինության պատճառով: Այս պնդմամբ նա հանդես է եկել նոյեմբերի 20-ին՝ Սպիտակ տան բացատում պատասխանելով լրագրողների հարցերին։
«Նախագահությունն ինձ վրա մի ամբողջ կարողություն է նստել, եւ ես դրան նորմալ եմ վերաբերվում, ես վաղուց գիտեի, որ այդպես կլինի»,- հայտարարել է ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին միլիարդատերը, որը նախագահ է դարձել:
«Ես գործարքներ չեմ կնքում, ես բոլոր ջանքերս ներդնում եմ այս երկրում: Ես չեմ զբաղվում ինձ համար շատ շահավետ գործարքների կնքմամբ, որովհետեւ ինձ համար այժմ միեւնույն է»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը:
72-ամյա Դոնալդ Թրամփը, որն արդեն ավելի քան 30 տարի ըստ Forbes-ի վարկածի ամենահարուստ ամերիկացիների ցուցակում է, ԱՄՆ-ում կայացած նախընտրական արշավի ժամանակ հայտարարել է, թե իր կապիտալը գերազանում է 10 միլիարդ դոլարը, սակայն փորձագետները բազմիցս կասկած են հայտնել դրա վերաբերյալ՝ պնդելով, որ նրա կարողությունն անհամեմատ փոքր է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: