Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 86-ի. ABC
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օկրուգում բնական հրդեհների զոհերի թիվը 81-ից ավելացել է մինչեւ 84: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը: Այսպիսով Կալիֆոռնիայում հրդեհներից զոհվածների ընդհանուր թիվը ներկայում կազմում է 86: Բյութի շերիֆ Քորի Հոնեայի խոսքով՝ անհայտ կորածների թիվը կրճատվել է մինչեւ 536: Հրդեհից զոհվածների ինքնությունը պարզում են ԴՆԹ-ի անալիզի օգնությամբ:
Ըստ վերջին տվյալների՝ «Քեմպ» հրդեհից Բյութի օկրուգում ամբողջովին այրվել է ավելի քան 500 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք եւ ոչնչացվել ավելի քան 12 հազար շինություն: Նահանգի անտառտնտեսության եւ հրշեջ պահպանության վարչության տվյալներով՝ կրակի ճարակ է դարձել ավելի քան 10 հազար բնակելի շենք:
«Քեմպը» հաջողվել է արգելափակել 65 տոկոսով: Հրդեհների կապակցությամբ Կալիֆոռնիայի մի շարք շրջաններում գործում է արտակարգ դրության ռեժիմ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ կարգադրել է դաշնային բյուջեից միջոցներ հատկացնել նահանգին տարերային աղետի դեմ պայքարելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: