
Մակրոնը կոչ է արել փոխել ԵՄ-ում որոշումների ընդունման սկզբունքը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում, որ փոփոխություններ մտցվեն Եվրամիության օրենսդրության մեջ՝ հանրակցության անդամ երկրների կողմից համատեղ որոշումներ ընդունելիս միաձայնության սկզբունքից հրաժարվելու համար:
Այդ մասին հայտնել է Բրյուսելի EurActiv ինտերնետ-ռեսուրսը: «Ես հանդես եմ գալիս պայմանագրերը փոխելու օգտին, մենք հասել ենք այն պահին, երբ դա անհրաժեշտ է անել: Մենք ոչ թե պետք է վախենանք, այլ պետք է նաեւ նկատի ունենանք, որ նա, ով դեմ է հանդես գալիս, այլեւս չի կարող արգելափակել մյուսներին»,- մեջբերումներ են անում զանգվածային լրատվամիջոցները Լուվենի համալսարանի ուսանողների առջեւ Մակրոնի ելույթից:
Ֆրանսիայի նախագահը նոյեմբերի 19 – 20-ը պետական այցով գտնվում էր Բելգիայում: Ֆրանսիայի ղեկավարի կարծիքով՝ «այն մեծ սխալը, որը մենք արել ենք վերջին հինգ – տասը տարում, այն է, որ մենք միշտ ցանկանում ենք ամեն ինչ որոշել 28-ի մակարդակով, իսկ վաղը, գուցե, 27-ի մակարդակով Brexit-ից հետո»:
Մակրոնը կարծում է, որ Եվրամիությունում ինտեգրացման գործընթացների վեկտորը պետք է դառնա հանրակցության անդամ երկրների զատումը. կլինեն երկրներ, որոնք հանդես են գալիս ինտեգրացման ավելի առաջմղված ձեւերի օգտին, եւ երկրներ, որոնք այս փուլում դրան պատրաստ չեն: «Եվրոպային երկու – երեք արագություններ են անհրաժեշտ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: