Ավելի քան 4 մլն մարդ է լքել Վենեսուելան Մադուրոյի պաշտոնավարման ընթացքում. հետազոտություն
4 միլիոնից ավելի վենեսուելացիներ են լքել երկիրն այն բանից հետո, երբ 2013 թվականի գարնանը նախագահ դարձավ Նիկոլաս Մադուրոն: Վենեսուելայի Consultores 21 վերլուծական ընկերության հետազոտության այս արդյունքները նոյեմբերի 19-ին իր կայքում ներկայացրել է Nacional թերթը։
«Վենեսուելացիների արտագաղթը հումանիտար ճգնաժամ է՝ հաշվի առնելով երկրից տարագիրների անվերահսկելի հոսքի աճը, որն սկսել է 2016 թվականին»,- մեջբերում է թերթը հետազոտության հեղինակ Մարկոս Էռնանդեսի խոսքը: Consultores 21-ի կանխատեսումերով՝ այս տարվա վերջին վենեսուելացի տարագիրների թիվը կգերազանցի 4,6 միլիոնը: Վենեսուելայի բնակչությունը, պաշտոնական տվյալների համաձայն, գերազանցում է 31,5 միլիոնը:
Բոլիվարյան Հանրապետությունը վերջին տարիներին սոցիալ-տնտեսական սուր ճգնաժամ է ապրում, որն ուղեկցվում է ազգային արժույթի արժեզրկմամբ եւ գերգնաճով: Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) ֆինանսների կոմիտեի տվյալների համաձայն՝ այս տարվա հունվարից մինչեւ հոկտեմբեր երկրում գնաճը մոտեցել է 280000 տոկոսին: Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ տարեվերջին գնաճը կարող է հասնել 1000000 տոկոսի: