
ԱՄՆ-ի ծովուժի Ronald Reagan ավիակիրը Չինաստանի թույլտվությամբ մտել է Հոնկոնգի նավահանգիստ

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Ronald Reagan հարվածային ավիակիրը ՉԺՀ-ի իշխանությունների թույլտվությամբ նոյեմբերի 21-ին ուղեկցման երեք նավերի հետ միասին մտել է Հոնկոնգի նավահանգիստ: Այս մասին հայտնել են տեղական վարչակազմի ծովային տրանսպորտի գործերի դեպարտամենտում:
«Ամերիկյան ավիակրին Հոնկոնգում կանգառում կատարելու թույլտվությունը չինական կողմի բարեկամական ժեստն է Արգենտինայում Սի Ցզինպինի եւ Դոնալդ Թրափի՝ պլանավորվող հանդիպման նախաշեմին»,- South China Morning Post թերթին ասել է ռազմական փորձագետ Չժոու Չենմինը՝ Պեկինից: Սպասվում է, որ երկու երկրների ղեկավարները կհաղորդակցվեն դեկտեմբերի 1-ին կայանալիք ընթրիքի ժամանակ՝ Բուենոս Այրեսում G20-ի գագաթնաժողովի ավարտից անմիջապես հետո:
Հոնկոնգում, որն այժմ Չինաստանի հատուկ վարչական շրջանն է, տակավին Վիետնամի պատերազմի ժամանակներից սիրում են հյուրընկալվել ամերիկյան ռազմանավերը: Դրանց կանգառումները պատճառաբանված են տեխնիկական սպասարկման եւ նավաստիներին հանգստի տրամադրման անհրաժեշտությամբ: Սակայն վերջին տարիներին այդ այցերն սկսել են ավելի ու ավելի հազվադեպ իրականացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: