
Վիթխարի ալիքները փլուզել են հյուրանոցի պատշգամբները Տեներիֆեում

Ցանցում տեսանյութ է հայտնվել Իսպանիայի Տեներիֆե առողջարանի ափամերձ գոտուց, որտեղ մոլեգնում է սաստիկ փոթորիկը: Կադրերում երեւում է՝ ինչպես են ալիքներն ավերում ափամերձ գոտու հյուրանոցի ստորին հարկերի պատշգամբները։
Ինչպես արդեն հաղորդվել է, հորդառատ անձրեւներ են տեղում մայրցամաքային Իսպանիայում, ինչպես նաեւ Բալեարյան եւ Կանարյան կղզիներում: Կանարյան կղզիներում նոյեմբերի 18-ին ալիքները հասել են 6 մետր բարձրության:
Տեներիֆե կղզու Գարաչիկոյում փակել են ափամերձ ճանապարհներից մեկը: Հյուրանոցներից մեկի պատշգամբների փլվելուց հետո տարհանվել է 40 մարդ:
Եղանակի պատճառով Վալենսիայում եւ Ալիկանտեում սահմանվել է վտանգի «կարմիր» մակարդակ, Բալեարյան կղզիների իրադրությանը արտակարգ ծառայությունների կողմից տրվել է սպառնալիքի «նարնջագույն» մակարդակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
https://www.youtube.com/watch?v=GYbRJ7MK4eo