
100-ից ավելի միգրանտների են փրկել Լիբիայի ափերի մոտ

Լիբիայի առափնյա պահպանության ծառայությունը փրկել է 113 միգրանտների, որոնք ուղեւորվում էին Եվրոպա:
Այդ մասին հայտնել է Associated Press-ը: Գործակալության տվյալներով՝ անօրինական գաղթյալները փրկվել են Տրիպոլիից դեպի արեւմուտք ընկած շրջանում՝ Լիբիայի Սաբրատա քաղաքի մերձակայքում:
Նրանց թվում կան 17 կին եւ չորս երեխա: Միգրանտներին, որոնք մտադրվել էին կտրել-անցնել Միջերկրական ծովը եւ հասնել Եվրոպա, տրամադրվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Այս պահին նրանք գտնվում են Լիբիայի Էզ Զավիա քաղաքի ժամանակավոր տեղավորման կենտրոնում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: