Բաժիններ՝

Կենսաթոշակային տարիքը Ճապոնիայում ծրագրում են հասցնել 70-ի

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է երկրում կենսաթոշակային տարիքի նշագիծը ներկայիս 65-ի փոխարեն բարձրացնել մինչեւ 70՝ բնակչության արագ «ծերացման» պայմաններում տնտեսական աճն ապահովելու համար: Այդ մասին հայտնել է«Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով այս հարցի վերաբերյալ հատուկ հանձնաժողովի զեկույցի նախագիծը:

Գործակալության տվյալներով՝ կենսաթոշակային տարիքի ավելացմանը վերաբերող առաջարկությունները նոյեմբերի 26-ին կքննարկվեն Տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության խորհրդի նիստում, որպեսզի մինչեւ գալիք ամառ նախապատրաստվի կոնկրետ ծրագիր: Սակայն դրա համար մի շարք համաձայնեցումներ կպահանջվեն Ճապոնիայի բիզնես-հանրակցության հետ:

Կենսաթոշակային տարիքի ավելացման մասին օրինագիծն նախատեսվում է պատրաստել 2020 թվականին. այն հաշվի է առնելու աշխատանքային գործունեության տարբեր պայմանները, օրինակ՝ կարճացված աշխատանքային օրերը, տնից դիստանցիոն աշխատանքի կատարումը, ընկերություններին սուբսիդիաների տրամադրումը՝ տարեց աշխատակիցների վարձելու համար:

Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, Ճապոնիայում տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը կազմում է 80,89 տարի, կանանց կյանքի միջին տեւողությունը՝ 87,14 տարի: Երկրի յուրաքանչյուր չորրորդ բնակիչը, Ճապոնիայի կառավարության տվալների համաձայն, 65-ից բարձր տարիքի է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս