Բաժիններ՝

Ֆրանսիայում շաբաթօրյա բողոքի ակցիաներին մասնակցում է 23 հազար մարդ

Ֆրանսիայում վառելիքի գները բարձրացնելու որոշման դեմ շաբաթօրյա բողոքի ակցիաներին մասնակցում է շուրջ 23 հազար մարդ: Փարիզում փողոց է դուրս 8 հազար մարդ: Այդ մասին BFMTV-ի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները:

«Մենք ազգային մակարդակով նկատում ենք բողոքի ակցիաների զգալի նվազում: Ժամը 11-ի դրությամբ տարբեր հատվածներում տեղի ունեցող բողոքի ակցիաներին մանսնակցել է 23 հազար մարդ: Ինչ վերաբերում Փարիզում առկա իրավիճակին, ապա, ընդհանուր առմամբ, ակցիաներին մասնակցում է 8 հազար մարդ, նրանցից 5 հազարը՝ Ելիսեյան դաշտերում»,- ասել է Կաստաները:

Վառելիքի գների բարձրացման դեմ մասշտաբային ակցիաները Ֆրանսիայում սկսվել են նոյեմբերի 17-ից: Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ նախորդ շաբաթ ակցիաներին մասնակցել է 287 հազար մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս