Ադրբեջանի վճարային հաշվեկշռի դեֆիցիտը 2016 թվականի կկազմի 5 մլրդ դոլար:
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Էյյուբիյե գավառում զինված անձինք հարձակվել են հերթապահություն իրականացնող ոստիկանական մեքենայի վրա:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ով հայտարարել է, որ լավատեսությամբ է նայում պաշտոնական Մոսկվայի հետ համագործակցության հեռանկարներին:
«Հայաստանն ինձ համար տուն է: Կարծես, գնում եմ տուն, այնտեղ, ուր պիտի լինեմ: Այդպիսի զգացմունք է տալիս ինձ: Այստեղ, այո, տունս է, ընտանիքիս մոտ եմ, ընկերներ ունեմ, աշխատանքս այստեղ է, ամեն ինչն այստեղ է, բայց, ճիշտ կարծես եկել եմ այստեղ հյուր, որ աշխատեմ, փող ստանամ, լավ կյանք ստեղծեմ, հետո հույսով եմ մի օր կարողանամ վերադառնալ տուն: Իմ տուն»:
Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը պաշտոնապես հայտարարել է Մենդելեևի աղյուսակում նոր չորս տարրեր ընդգրկելու մասին, որոնցից մեկն անվանակոչվել է ի պատիվ հայ գիտնականի:
Լիբանանի բանակն ահաբեկիչ է ձերբակալել։
Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» գործողության շրջանակում վիրավորվել է 5 թուրք զինվոր:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է թուրքական Ալանիա, որտեղ դեկտեմբերի 1ին կմասնակցի ռազմավարական ծրագրավորման համատեղ խմբի 5-րդ նիստին և բանակցություններ կանցկացնի իր թուրք գործընկերոջ` Մևլութ Չավուշօղլուի հետ:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը մտադիր է դեկտեմբերի 21-ին այցելել Մոսկվա:
Ավստրալիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբ է ձևավորվել:
Կասպից ծովի ադրբեջանական հատվածում երկրաշարժ է գրանցվել:
Մոտ ժամանակներս սպասվում է ԵԱՀԿ Մինսկի նորանշանակ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի այցը տարածաշրջան։
Զրույցի ժամանակ Օրեշկինը պատմել է Պուտինին, որ գրեթե 2 տարի աշխատում է ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ, ավելի վաղ աշխատել է բանկային ոլորտում։
«Ես մեծ մամուլի ասուլիս կհրավիրեմ Նյու Յորքում դեկտեմբերի 15-ին, որպեսզի քննարկեմ բիզնեսից իմ վերջնական հեռացումը՝ նպատակ ունենալով կենտրոնանալ երկրի ղեկավարման վրա և Ամերիկան դարձնել մեծագույն երկիր»,- գրել է Թրամփը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գործարար Ջոնաթան Գրեյը հրաժարվել էր ֆինանսների նախարարի պաշտոնն զբաղեցնելու Թրամփի առաջարկից։
Մոսկվան հույս ունի, որ մեծ Եվրասիական գործընկերությունը կստեղծվի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հանդես գալով «Պրիմակովյան ընթերցումներ» միջոցառման ժամանակ։
«Ինչպես և ցանկացած բանակցային գործընթացում կա կարծիքների որոշակի տարբերություն, որի վրա անհրաժեշտ է աշխատել։ Սակայն նախագահներ Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը նշել են, որ հավատարիմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ներկայումս մենք ամենաշատը կցանկանայինք, որ նախագահները քաղաքական կամք ցուցաբերեն և ստանձնեն բանակցային գործընթացը զարգացնելու պարտավորությունը»,- ընդգծել է Ուորլիքը:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակը կայուն է մնում։
Բրիտանական Daily Mail պարբերականը, անդրադառնալով Կոլումբիայում կործանված BAE Avro բրազիլական ինքնաթիռի կործանման պատճառներին, եզրակացնում է, որ ինքնաթիռի վառելիքը կարող էր վերջանալ մինչ աղետի ենթարկվելը, քանի որ «շատ կասկածելի» է համարվել փաստը, որ ինքնաթիռը կործանվելուց հետո չի այրվել՝ հարվածելով լեռանը։
«Մեր օրերում մարդիկ չգիտեն երգել պետական օրհներգը, մարդկանց անրաժեշտ է սովորեցնել: Մենք պետք է հարգենք պետական օրհներգը»,- ասված է Գերագույն դատարանի վճռում, որը մեջբերել է հրատարակությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լոս Անջելեսի բնակելի թաղամասերից մեկում, որտեղ հիմնականում բնակվել են Հոլիվուդյան աստղերը, հայտնաբերվել է 30-35 տարեկան հայի մարմին՝ հրազենային վիրավորումով, տեղեկացնում է CBS LosAngeles-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաման է ստորագրել, որով մրցույթ է հայտարարում Օդեսայի մարզի նահանգապետի թափուր տեղի համար։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Պորոշենկոյի կայքում։
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին չի բացառել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երեկ արած հայտարարությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու վերաբերյալ, «ժեստ է Արևմուտքին», որի նպատակն է լավացնել եվրոպացիների հետ հարաբերությունները, հաղորդում է Interfax-ը։
Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմական գերատեսչությունները նոյեմբերի 30-ին ստորագրել են երկու երկրների միավորված զորախմբի մասին համաձայնագիրը: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:
ԱՄՆ Թեննեսի նահանգում՝ Գրեյթ-Սմոքի Մաունթինս ազգային անտառային պարկի տարածքում շարունակվում են մասշտաբային անտառային հրդեհները, ինչի հետևանքով մահացել է 3 մարդ, հայտնում է NBC News-ը։
Աշխարհահռչակ դերասան Թոմ Հենքսը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է տարածել, որում կոչ է անում մասնակցել դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում կայանալիք Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) կազմակերպած գալա համերգին։ «Վերադարձե՛ք ձեր հայկական արմատներին, իսկ եթե աղգությամբ հայ չեք, պարզապես մասնակցե՛ք գալա երեկոյին և վայելեք այն։ Աստված բոլորիս պահապան»,- ասում է դերասանը՝ ափսոսանք հայտնելով, որ չի կարող անձամբ […]
«Քրդստանի ազատության բազեներ» (ССК) խմբավորումը հայտարարել է, որ ստանձնում է Թուրքիայի Ադանա քաղաքում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որը տեղի էր ունեցել անցած շաբաթ։
Միջազգային հետախուզական InformNapalm միության կամավորների տեղեկություններով՝ Կերչում նոյեմբերի 29-ին նկատվել է ռուսական տեխնիկայի տեղակայում։
Նոյեմբերի 29-ի երեկոյան Լեհաստանի հարավ-արևմուտքում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, գրում է Reuters-ը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է հանդես եկել Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելուն։ Այս մասին նա հայտարարել է իր «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության անդամների առաջ ելույթի ժամանակ, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Bild թերթին։