Բաժիններ՝

Եմենում գրեթե 85 000 երեխա է սովից մահացել հակամարտության ընթացքում

Եմենում վերջին երեք տարվա ընթացքում 5 եւ ավելի ցածր տարիքի մոտավորապես 85 հազար երեխա է մահացել սովից: Այդ մասին հայտնել է ABC News-ը:

Save the Children միջազգային կազմակերպությունը վերլուծել է խիստ թերսնումից երեխաների մահացության վերաբերյալ ՄԱԿ-ի տվյալները եւ հաշվել, որ Եմենում 2015 թվականի ապրիլից մինչեւ 2018 թվականի հոկտեմբերը մահացել է գրեթե 85 հազար երեխա:

Save the Children-ի եմենյան ստորաբաժանման տնօրեն Թամեր Կիրոլոսն արձանագրել է, որ երկրում եւս 5,2 մլն երեխաներ սովի եզրին են: Եմենում պաշտոնապես սով հայտարարված չէ, սակայն ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ երկրում սովի սպառնալիքն ավելի ուժեղ է, քան կարող են պատկերացնել փորձագետները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս