«Նրանք ԱՄՆ չեն մտնի. մենք անժամկետ կփակենք սահմանը». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան կողմն անհրաժեշտության դեպքում անժամկետ կփակի Մեքսիկայի հետ սահմանը։
«Մեքսիկան պետք է դրոշակներ ծածանող միգանտներին, որոնցից շատերը սառնասիրտ հանցագործներ են, ուղարկի իրենց հայրենի երկրներ: Դա արեք ավտոբուսներով, ինքնաթիռներով: Դա արեք ցանկացած եղանակով, որը ձեզ դուր է գալիս: Բայց նրանք ԱՄՆ չեն մտնի: Մենք անժամկետ կփակենք սահմանը, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Կոնգրե՛ս, ֆինանսավորիր պարսպի կառուցումը»,- նոյեմբերի 26-ին գրել է Թրամփը
Twitter-ում: Ավելի վաղ ԱՄՆ-ի զինվորականներն արցունքաբեր գազ են կիրառել արգելապատի վրայով Միացյալ Նահանգերի տարածք ներթափանցել փորձող քարավանի մի քանի միգրանտների նկատմամբ: Մելքսիկայի Milenio TV հեռուստատեսությունը նաեւ ցուցադրել Է կադրեր, որոնցում մի քանի միգրանտներ սահմանին փորձում են հաղթահարել ցանկապատը: ԶԼՄ-ների տվյալներով՝ շուրջ 500 միգրանտներ փորձել են Տիխուանայի շրջանում ԱՄՆ-ի սահմանին ճեղքել-անցնել սահմանային պարիսպը, սակայն դա անել նրանց չի հաջողվել:
Մեքսիկայի ներքին գործերի նախարարությունը նոյեմբերի 25-ին հայտարարել Է, որ սկսած հոկտեմբերի 19-ից երկիրն արտաքսել Է Կենտրոնական Ամերիկայի երկրների 11 հազար քաղաքացի: Հաղորդագրության մեջ նաեւ ասված Է, որ նրանցից ավելի քան 1,9 հազարը եղել են քարավանների մասնակիցներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: