Թրամփը Գոհաբանության օրը տոնել է ընտանիքի հետ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրն ընթրիքն անցկացրել է ընտանեկան միջավայրում՝ Ֆլորիդայի իր Մար ա Լագո նստավայրում: Այդ մասին հայտնել են Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները:
Ընթրիքին ներկա են եղել նրա տիկինը՝ Մելանյան, որդին՝ Բարրոնը, եւ դուստրերը՝ Իվանկան ու Թիֆանին:
Նախագահի խնդրանքով, լրագրողների համար, որոնց կարճ ժամանակով հրավիրել էին այն սրահը, որտեղ տեղի էր ունենում ընթրիքը, նվագել են Music of the Night կոմպոզիցիան «Օպերայի ուրվականը» մյուզիքլից:
Ընթրիքին մատուցել են Գոհաբանության օրվա համար ավանդական հնդկահավ, ինչպես նաեւ գառ, տավարի միս եւ մի քանի տեսակի ձկներ: Որպես խավարտ հյուրերին առաջարկել են կարտոֆիլի պյուրե, քաղցր կարտոֆիլ եւ բանջարեղեն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: