Բաժիններ՝

Բելառուսում արգելել են անանուն մեկնաբանել համացանցային նորությունները

Բելառուսի քաղաքացիները կկարողանան համացանցային գրառումների տակ մեկնաբանություններ թողնել միայն հեռախոսահամար տրամադրելուց հետո։ Նախատեսվում է, որ ԶԼՄ-ների մասին օրենքում համապատասխան լրացումները ուժի մեջ կմտնեն 2018թ. դեկտեմբերի 1-ից։

Նման կերպով իշխանությունները ցանկանում են ազգաբնակչության մոտ իրենց իսկ կողմից գրված բառերի համար պատասխանատվության զգացում սերմանել։

Այս մասին տեղեկացնում է բելառուսական TYT.BY-ը։

Բելառուսի տեղեկատվության նախարար Ալեքսանդր Կարլյուկևիչը պարզաբանել է, որ պետությունը չի արգելունմարդուն իր կարծիքն արտահայտել, բայց կարևոր է, որ բառերը չհակասեն երկրի օրենքներին։

Համացանցային ռեսուրսները կարող են հավաքել օգտատերերի անձնական տվյալները՝ ազգանուն, անուն, ահյրանուն, սեռ, ծննդյան վայրն ու ամսաթիվը, էլեկտրոնային փոստի հասցեն ու հրապարակման ժամի վերաբերյալ տեղեկատվություն։

Պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930