Բաժիններ՝

Վուչիչը Կոսովոյում սրված իրադրությունը քննարկել է եվրակոմիսար Յոհաննես Հանի հետ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ ԵՄ-ի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի կոմիսար Յոհաննես Հանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կոսովոյում եւ Մետոքիայում սրված իրադրությունը: Այդ մասին հայտնել է Սերբիայի ղեկավարի մամուլի ծառայությունը:

Կոսովոյի ՆԳ նախարարության ROSU հատուկ ստորաբաժանման աշխատակիցները նոյեմբերի 23-ի առավոտյան Կոսովսկա-Միտրովիցայի հյուսիսային մասում ձերբակալել են չորս սերբերի:

Ավելի վաղ Պրիշտինայի կառավարությունը որոշում է ընդունել սերբական բոլոր ապրանքների վրա մաքսատուրքերը 100 տոկոսով բարձրացնելու մասին, ինչից հետո տեղի սերբերը պլանավորել էին բողոքի խաղաղ ակցիաներ անցկացնել նոյեմբերի 23-ին:

«Նախագահ Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան միշտէլ լրջորեն ու պատասխանատու կերպով էգործում, բայց եւ նշել է, որ նա ենթարկվում է Պրիշտինայի մշտական սադրանքներին, որոնք սպառնում են Կոսովոյի եւ Մետոքիայի սերբերի անվտանգությանը, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը»,-ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ խոսակցության ընթացքում «Վուչիչը եւ Հանը համաձայնել են, որ անհրաժեշտ է պահպանել խաղաղությունն ու կայունությունը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս