Brexit-ը տարեկան 100 մլրդ ֆունտ ստեռլինգ կարժենա Մեծ Բրիտանիայի համար
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, եթե այն իրականացվի ներկայիս համաձայնությամբ, մինչեւ 2030 թվականը կհանգեցնի 4 տոկոսով համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկման, ինչը համաչափ է երկրի տնտեսության՝ տարեկան 100 միլիարդ ֆունտ ստեռլինգի կորուստներին:
Ինչպես նոյեմբերի 26-ին հայտնել է The Independent թերթը՝ վկայակոչելով Տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը (NIESR), դա հավասար է երկրի յուրաքանչյուր բնակչի հաշվով 1090 ֆունտ ստեռլինգի չափով տարեկան կորստի:
«Մեր հիմնական եզրկացությունները ցույց են տալիս, որ եթե Brexit-ի վերաբերյալ առաջարկված համաձայնությունն իրականացվի այն կերպ, որ Մեծ Բրիտանիան 2021 թվականին լքի ԵՄ-ի մաքսային միությունը եւ միասնական շուկան, ապա մինչեւ 2030 թվականը ՀՆԱ-ն 4 տոկոսով կնվազի այն բանի համեմատությամբ, եթե Մեծ Բրիտանիան մնա Եվրամիությունում»,- մեջբերում Է անում հրատարակությունը հետազոտությունից:
Փորձագետները պարզաբանում են, որ դրա պատճառը հիմականում կլինեն արգելքները ծառայությունների ոլորտում, որոնք տնտեսության այդ հատվածը կդարձնեն սակավ գրավիչ եւ վերջին հաշվով կհանգեցնեն Եվրամիությունից ներդրումների կրճատման: Ըստ որում հետազոտողները հաշվարկել են ԵՄ-ից երկրի դուրս գալն առանց համաձայնագրի: Մեծ Բրիտանիայի համար այն եղել է ավելի թանկ. ՀՆԱ-ի անկում 5,5 տոկոսով կամ տարեկան 140 միլիարդ ֆունտ ստեռլինգ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: