Թուրքիային անհանգստացրել է Սիրիայի սահմանին դիտակետեր հիմնելու ԱՄՆ-ի մտադրությունը

Թուրքիան բնավ չի ողջունում թուրք-սիրիական սահմանին դիտակերեր տեղակայելու ԱՄՆ-ի մտադրությունը։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝  հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Նոյեմբերի 21-ին Պենտագոնի ղեկավար Ջիմ Մեթթիսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է մի քանի դիտակետեր հիմնել թուրք-սիրիական սահմանին՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Դրանց հիմնումը նպատակ ունի նվազեցնել Թուրքիայի զինուժի և Սիրիայի քրդական ուժերի հաճախադեպ բախումները։ Ինչպես հայտնի է, պաշտոնական Անկարան Սիրիայի քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչներ, իսկ Վաշինգտոնը՝ ոչ։

Կանադայում տեղի ունեցած «Halifax» համաշխարհային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում թուրքական կողմն ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ  դժգոհություն է հայտնել և դեմ արտահայտվել այդ մտադրությանը։

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ այդ դիտակետերի ստեղծումն ավելի կբարդացնի առանց այդ էլ լարված իրավիճակը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930