Պորոշենկոն տեղեկացրել է, որ Լատվիայի նախագահի հետ այցելելու է Դոնբաս
Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսն Ուկրաինա կատարելիք պաշտոնական այցի շրջանակում նախատեսում է այցելել Դոնբաս: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Նա հրաժարվել նշել այն վայրերը, որոնք նախատեսում է այցելել Վեյոնիսը՝ ընդգծելով, որ նա կլինի բախումների գծի շրջակայքում:
«Վաղը կայցելեմ տարածաշրջաններ, որոնք տուժել են Ուկրաինայի արևելքում: Ինձ համար դժվար է գիտակցել և պատկերացնել, որ Եվրոպայում կան տարածքներ, որոնք տուժել են նման հակամարտություններից»,- ասել է Վեյոնիսը:
Նա նաև հավելել է, որ նախատեսում է այցելել Ուկրաինայի արևելք նոյեմբերի 25-ին: