Որոնք են տարերային աղետների ժամանակ մարդու համար առավել վտանգավոր երկրները
Տարերային աղետները մարդու համար առավել վտանգավոր են Վատուատու եւ Տոնգա կղզի պետություններում: Իր ուսումնասիրության մեջ այս եզրակացությանն է եկել Bundnis Entwicklung Hilft («Զարգացումն օգնում է») գերմանական կազմակերպությունը։
Ցուցակը կազմելու համար փորձագետներն առանձնացրել են մի քանի պարամետրեր՝ տարերային աղետներին ենթակա լինելը, մարդկանց խոցելիությունը նման միջադեպի ժամանակ, հետեւանքների հաղթահարման համար միջոցների առկայությունը եւ դրանց ադապտացվելու հնարավորությունները: Այդ ցուցանիշների միագումարությամբ Վանուատուն ուղիղ երկու անգամ գերազանցում է երրորդ դիրքում հայտնված Ֆիլիպիններին:
Առավել վտանգավոր երկրների հնգյակը եզրափակել են Սողոմոնյան կղզիները եւ Գայանան: Միեւնույն ժամանակ, ըստ առանձին ցուցանիշների, արդյունքը միանգամայն այլ է. տարերային աղետներին առավել շատ են ենթակա Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Մոզամբիկը եւ Չադը, որոնցից միայն վերջինն է մտնում առավել վտանգավոր երկրների թոփ-20-ի մեջ:
Եմենն իր հերթին տարերքի հարվածի հետեւանքները հաղթահարելու ամենաքիչ հնարավորություններն ունի, սակայն տարերային աղետների առաջացման՝ հարաբերականորեն ոչ մեծ հավանականության շնորհիվ այս երկիրը տեղ է գրավել ցուցակի միայն 84-րդ հորիզոնականում: Առաջին 50 երկրների մեջ, բացառությամբ Ալբանիայի, հայտնվել են Աֆրիկայի, Ասիայի եւ Լատինական Ամերիկայի պետություններ: Հետազոտության արդյունքների համաձայն, պարզվել է, որ տարերային աղետների առումով ամենից քիչ վտանգավոր են Քատարը, Մալթան եւ Սաուդյան Արաբիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: