
Արգենտինան կորոնավիրուսի դեմ 14,6 միլիոն չափաբաժին ռուսաստանյան պատվաստանյութեր է ստացել

Արգենտինան ստացել է կորոնավիրուսի դեմ 14,6 միլիոն չափաբաժին ռուսաստանյան պատվաստանյութեր, եւս 6,3 միլիոն չափաբաժին արտադրվել է երկրի արտադրական կարողություններով: Այդ մասին ասվում է ՌԴ-ի եւ Արգենտինայի նախագահներ Ալբերտո Ֆեռնանդեսի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը նվիրված նյութերում:
«2022 թվականի հունվարի սկզբի դրությամբ Արգենտինայի կառավարությունն ստացել է մոտավորապես 21 միլիոն չափաբաժին (Ռուսաստանից ստացել է 14,6 միլիոն. արգենտինական Laboratorios Richmond S.A. դեղագործական ընկերության արտադրական կարողություններով արտադրվել է 6,3 միլիոն չափաբաժին),-նշվում է փաստաթղթում:
Փետրվարի 3-ին Ֆեռնանդեսը եւ Պուտինը բանակցություններ են անցկացնում Մոսկվայում:
Ղեկավարները մտադիր են հարցերի ամենալայն շրջանակ քննարկել: Օրակարգում լինելու են քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտների իրադրությունը եւ երկխոսության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ կարծիքներ կփոխանակվի միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: