ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան մեքենան շվեյցարացի ոստիկանի է վրաերթի ենթարկել Դավոսում:
Կանադայի սպորտի եւ սահմանափակ հնարավորություններով մարդկանց գործերի նախարար Քենթ Հեյրը, որին մի խումբ կանայք մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ, թողել է իր պաշտոնը:
Իսրայելը կվճարի այն բանի համար, որ ԱՄՆ-ը որոշում է ընդունել Երուսաղեմը ճանաչել հրեական պետության մայրաքաղաք:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը կշարունակի օգնություն ցույց տալ եւ զենք մատակարարել Սիրիայի դեմոկրատական ուժերին (ՍԴՈՒ, քրդական կազմավորումներ), չնայած Թուրքիայի կողմից Աֆրինում նրանց դեմ ծավալված գործողությանը: Այդ մասին հայտնել է «Իզվեստիա» թերթը:
Հարավային Կորեայում հրդեհից զոհվածների թիվը շարունակում է աճել. Ռյոնհապ գործակալությունը հայտնել է 41 զոհվածների մասին:
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը դիմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին `գնահատելու Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը, որտեղ Թուրքիան քրդական ուժերի դեմ ռազմական գործողություններ է իրականացում:
Դենվերի ABC 7 ալիքի հաղորդավարուհի Մոլլի Հենդրիքսոնը չի կարողացել ուղիղ եթերում զսպել ծիծաղը, երբ National Western Stock Show միջոցառման ժամանակ հարկ է եղել պատմել Բիզոնի սապատի օրվա (Bison Hump Day) մասին։
Ամերիկացի լրագրող Մայքլ Վուլֆի «Կրակ եւ ցասում: Թրամփի Սպիտակ տանը» սկանդալային գրքի վաճառքների ծավալն ԱՄՆ-ում կազմել է 1,7 մլն օրինակ թղթե, թվային ու աուդիո ձեւաչափերով:
Փարիզում հեղեղումներից փրկվող առնետներն սկսել են ավելի շատ նկատվել քաղաքի փողոցներում:
Kawasaki Heavy Industries ճապոնական ընկերությունը Նյու Յորքի իշխանությունների հետ համաձայնության է հասել քաղաքային մետրոյի համար մինչեւ 1,6 հազար վագոնների մատակարարման շուրջը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում բարձրացնել արդյունավետությունը:
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ նպատակամղված է Պաղեստինի հետ խաղաղություն հաստատելուն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է ԱՄՆ կողմից սիրիացի քրդերին ռազմամթերքի մատակարարումները դադարեցնելու մասին:
ԱՄՆ-ի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր բժիշկ Լարի Նասարը 175 տարվա բանտարկության է դատապարտվել մարզուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2019 թվականին Երուսաղեմում կբացվի ԱՄՆ «ոչ մեծ» դեսպանություն:
Հունվարի 25-ի առավոտյան Կահիրեի արվարձանի Գիզայի բուրգերի համալիրի շրջանում սկսվել է Հին Եգիպտոսի Ռամզես Երկրորդ փարավոնի ավելի քան 3 հազար տարեկան հսկայական արձանը 400 մետրով տեղափոխելու բարդ տեխնիկական գործողությունը:
ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն փետրվարի 1-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ի թիվս այլ հարցերի կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը առնչվող հարցեր:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակի և ունեցած հանդիպումների մասին կարճ հարցազրույց է տվել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծրագրին:
Բրյուսելի Tour & Taxis համալիրում բացվել է BRAFA արվեստի տոնավաճառը:
Իսպանիայի կառավարությունը մտադիր է երկրի Սահմանադրական դատարան դիմել Կառլես Պուչդեմոնին Կատալոնիայի կառավարության նախագահի պաշտոնում առաջադրելու կապակցությամբ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 25-ին ժամանել է Ցյուրիխ, որտեղից ուղղաթիռով ուղեւորվել է Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին:
Քուրդ աշխարհազորայինները հայտարարել են, որ 16 թուրք զինվոր են գերեվարել սիրիական Աֆրինում շարունակվող մարտերի ընթացքում, որտեղ Թուրքիայի զինված ուժերը գործողություն են իրականացնում քրդերի կազմավորումների դեմ։
Հազարավոր զինվորներ, ինչպես նաեւ տասնյակ միավոր տեխնիկա են կենտրոնացրել Փենյանի արեւելյան ծայրամասում գտնվող Միրիմ հին օդաթռիչքարանում, որտեղ վերջին տարիներին զորահանդեսների նախապատրաստում է անցկացվում:
Ճապոնական ծովում ռուսական «Վոստոկ» ձկնորսական նավը, որի վրա 21 մարդ է եղել, անհետացել է:
Իսպանիայի արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիս Կեսեդոն ուշաթափվել է Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) շրջանակներում կայացած բանավեճերի ժամանակ:
Միլանի արվարձանում գնացքը դուրս է ընկել ռելսերից, ինչի հետեւանքով զոհվել է երկու, վիրավորվել տասը մարդ:
60 տարեկան հասակում մահացել է բրիտանացի երաժիշտ, երգերի հեղինակ եւ The Fall փոսթ-փանք խմբի վոկալիստ Մարկ Էդվարդ Սմիթը:
Հունվարի 25-ի առավոտյան Պետերբուրգում 67 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Սենչինան:
Ֆիլիպիններում 75 հազարից ավելի մարդ է տարհանվել Մայոն հրաբխի ժայթքման պատճառով:
Չորրորդ օկրուգի ֆեդերալ տարածաշրջանային դատարանը (TFR-4) հունվարի 24-ին երկրորդ ատյանում հաստատել է մեղադրական դատավճիռը, որը կայացվել է Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի գործով: