Բաժիններ՝

Ուկրաինան, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն գործարկել են նոր ձևաչափ անվտանգության հարցերը քննարկելու համար

Ուկրաինան, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն անվտանգության հարցերը քննարկելու նոր ձևաչափ են գործարկել: Այս մասին փետրվարի 3-ին ասել է Եվրամիությունում Ուկրաինայի ներկայացուցիչ Վսևոլոդ Չենցովը։

«Փետրվարի 3-ին գործարկվել է անվտանգության հարցերի քննարկման նոր ձևաչափ՝ Ուկրաինա-ԵՄ-ՆԱՏՕ։ Արտաքին սպառնալիքները շարունակում են միավորել Ուկրաինայի միջազգային գործընկերներին, ովքեր պատրաստ են էլ ավելի ամրապնդել Ուկրաինայի ինստիտուցիոնալ կարողությունները՝ արդյունավետորեն դիմակայելու անվտանգության մարտահրավերներին և ռուսական ագրեսիային»,- գրել է Չենցովը Twitter-ի իր միկրոբլոգում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս