
Նիգերիայում 19 մարդ է զոհվել ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետևանքով

Հունվարի 4-ին Նիգերիայի հյուսիս – արեւելքում 19 մարդ է զոհվել երկու փոխադրամիջոցների մասնակցությամբ ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով: Փետրվարի 4-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցիչներին:
Նրանց տվյալներով՝ փոխադրամիջոցներից մեկը դուրս է եկել հանդիպական գոտի, ինչն էլ հանգեցրել է ճակատային բախման մի այլ փոխադրամիջոցի հետ: Ավտոմեքենաներում գտնվողները տեղում մահացել են: Տուժածների մաիսն տվյալներ չեն հայնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: