
Անդրեյ Կլիմովը սադրանք է համարում Թուրքիայի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը

Թուրքիայի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը սադրանք է առկա աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, և Անկարայում դա չեն կարող չհասկանալ: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը:
«Այս իրավիճակում Ուկրաինային սպառազինություն մատակարարելն ինքնին սադրանք է: Դա չհասկանալ Անկարայում չեն կարող, բայց միևնույն է՝ անում են, ինչը ցավալի է», – ասել է Կլիմովը:
Սենատորն ընդգծել է, որ Թուրքիայի դրդապատճառները հասկանալի են` մի կողմից Անկարան փորձում է լուծել իր ֆինանսական հարցերը, հիշեցնել իր մասին, առաջ տանել իր սպառազինությունը:
«Բացի այդ, Թուրքիան ցանկանում է դառնալ այդ մեծ խաղի մասնակիցը», -հավելել է նա: